Իռլանդիա
Իռլանդիայում հայերը բնակություն են հաստատել 20-րդ դարում:
Ներկայումս հայերի թվաքանակը շուրջ 600 է, և զգալի մասը Հայաստանից, Արցախից, ԽՍՀՄ նախկին հանրապետություններից տեղափոխվածներն են:
Հայերը մեծամասամբ ներգրավված են բարձր տեխնոլոգիաների, շինարարության, գիտակրթական, առողջապահական և բիզնեսի ոլորտներում:
Դուբլինում գործում է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի ծխական խորհուրդը, 2009 թվականից` հայերենի կիրակնօրյա դպրոցը, որտեղ ընդգրկված է հիմնականում Հայաստանից ներգաղթած ընտանիքների շուրջ 30 երեխա:
2015թ. Դուբլինում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձան։