Հյուսիսային Մակեդոնիա
Հյուսիսային Մակեդոնիայում հայերը բնակություն են հաստատել 17-18-րդ դարերում, սակայն համայնքներ սկսել են ձևավորվել 19-20-րդ դարերում: Ներկայումս երկրում կա փոքրաթիվ համայնք՝ շուրջ 300 մարդ, գործում է 2 հայկական կառույց՝ Մակեդոնիայի հայերի միությունը և 2010 թ. բացված կիրակնօրյա դպրոցը, որն ունի սակավաթիվ աշակերտներ:
Հայերը կենտրոնացված են հիմնականում Սկոպիեյում և առավելապես ներգրավված են առևտրի, առողջապահության և կրթության ոլորտներում:
Հայկական եկեղեցիներ և հոգևոր կառույցներ երկրում չկան: