Արգիշտի Գինոյան
Ծնվել եմ 1989 թ.-ին Մարտունի քաղաքում:
2006 թ.-ին ոսկե մեդալով ավարտել եմ տեղի միջնակարգ դպրոցը:
2010 թ.-ին ավարտել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրիատը՝ համաշխարհային տնտեսագիտություն մասնագիտությամբ, 2012 թ.-ին՝ նույն համալսարանի մագիստրատուրան միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտությամբ:
2012 թ.-ին ընդունվել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր ժողտնտեսության և պետծառայության ռուսաստանյան ակադեմիայի ասպիրանտուրա համաշխարհային տնտեսագիտություն մասնագիտությամբ և տեղափոխվել ՌԴ Մոսկվա քաղաք՝ մշտական բնակության:
2017 թ.-ին պաշտպանել եմ թեկնածուական թեզս «Միգրացիոն գործընթացները և ռեմիտտանսների մակրոտնտեսական հետևանքները ԱՊՀ երկրներում» թեմայով՝ ստանալով տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Աշխատել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր ժողտնտեսության և պետծառայության ռուսաստանյան ակադեմիայում և ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանում՝ որպես առաջատար գիտաշխատող:
Մասնակցել եմ մի շարք գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը՝ ՌԴ նախագահի աշխատակազմի և կառավարության պետական հանձնարարականների համաձայն: Որպես բանախոս մասնակցել եմ մի շարք ռուսական և միջազգային գիտական և գործնական գիտաժողովների։ Հրատարակել եմ 36 գիտական աշխատություն, այդ թվում՝ 4 գիտական մոնոգրաֆիա:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատում եմ ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում՝ որպես մակրոտնտեսագետ։