Փաթիլ Մկրտիչեան
Ողջույն, ես Փաթիլ Մկրտիչեանն եմ: Ծնվել եմ Լիբանանում։ Համալսարանական կրթությունս ստացել եմ Arab Open University-ում և UK Open University-ում: Ստացել եմ բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան՝ գերազանց արդյունքով։ 2010 թվականից մինչև 2021 թվականն աշխատել եմ «Virgin Megastores» գրքերի վաճառքի ընկերությունում՝ որպես վաճառքի ավագ մասնագետ: Ավարտել եմ Լիբանանի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայագիտական ծրագիրը։ Մասնակցել եմ Լիբանանի կենտրոնական բանկի գործնական դասընթացին։ Լիբանանի համայնքային կյանքում ծավալել եմ բեղուն գործունեություն՝ անդամակցելով տարբեր միությունների՝ «Մեսրոպեանի Նախկին Սաներու Միութեան»-ը, «Հ.Մ.Ը.Մ»-ին, «Համազգայինի Կարկաչ» երգչախմբի վարչությանը։
Որպես դերասան՝ մասնակցություն եմ ունեցել «Համազգային»-ի թատերախմբում և կամավորական աշխատանք եմ տարել «Թռչնոց Բոյն» վարժարանում։ 2013-2020 թթ. ռադիոհաղորդումներ եմ վարել «Վանայ Ձայն» ռադիոկայանում և հիմնել «Donate a Shoebox Lebanon» բարեգործական ծրագիրը։ 2020 թվականից մինչ օրս Հայաստանի հանրային հեռուստաընկերության Լիբանանի թղթակիցն եմ:
Որպես «իԳործ»-ական՝ աշխատում եմ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում: