Ռուզաննա Գրիգորյան
Ես Ռուզաննա Գրիգորյանն եմ, ծնվել և մեծացել եմ Ռուսաստանում՝ Մոսկվայում։
Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում (տնտեսագիտության ամբիոն, գերազանցության դիպլոմ) ստացել եմ համաշխարհային տնտեսագիտության մագիստրոսի կոչում։ Իմ հետազոտական հետաքրքրությունները ներառում են կրիպտոարժույթների շուկան, զարգացման միջազգային աջակցությունը և տնտեսության պետական կարգավորումը:
Աշխատել եմ մասնավոր հատվածի տարբեր միջազգային և ՏՏ ընկերություններում՝ հիմնականում արհեստական ինտելեկտի և մեքենայական ուսուցման ոլորտում։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատում եմ Էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում։ Ներկայումս Հայաստանի համար մշակում եմ թվային տնտեսության ռազմավարություն, ինչպես նաև աշխատում եմ ՆՁԱԿ-ի ռազմավարության և առցանց հարթակներ ստեղծելու ուղղությամբ: