Դալար Թաթո

Ես Դալար Թաթոն եմ Լիբանանի Բեյրութ քաղաքից:
Ստացել եմ կառավարման բակալավրի աստիճանը Լիբանանի AUL համալսարանում և ունեմ ավելի քան 10 տարվա մասնագիտական փորձ:
Իմ կարիերայի ընթացքում աշխատել եմ տարբեր ոլորտներում և միջազգային հաստատություններում, ինչպիսիք են ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ շեշտը դնելով սոցիալական և մարդու իրավունքների վրա, ինչպես նաև աշխատել եմ «Grant Thornton»-ի հետ՝ տնտեսական և աուդիտի ոլորտներում:
Մեծ փորձ ունեմ բանկային ոլորտում, որտեղ հնարավորություն ունեցա աշխատելու բազմաթիվ կառավարչական ստորաբաժանումներում և ոլորտի տարբեր փորձագետների հետ:
Որպես «իԳործ»-ական՝ այժմ աշխատում եմ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեում: