Գագիկ Հարությունյան

Ես Գագիկ Հարությունյանն եմ Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքից։
Ավարտել եմ Բրիստոլի համալսարանը՝ փորձարարական հոգեբանության մասնագիտացմամբ:
Մինչ Հայաստան տեղափոխվելը՝ աշխատում էի որպես պրոդյուսեր և հաճախորդների համար ստեղծում էի տարբեր մեդիա արտադրանքներ։ Նաև Ռուսաստանում հիմնեցի մանրածախ առևտրային ընկերություն, որի մասն եմ կազմում մինչ օրս:
Բիզնեսի և կառավարման փորձն ինձ դրդեց տեղափոխվել Հայաստան և իմ գիտելիքները կիսել Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի թիմի հետ, որտեղ ես ներկայումս աշխատում եմ որպես «իԳործ»-ական:
Խորապես հավատում եմ, որ մենք կարող ենք օգնել փոքր և միջին բիզնեսին Հայաստանում լավագույնս իրացնել իրենց ներուժը՝ ստեղծելով ժամանակակից աջակցության կենտրոններ և նոր տեխնոլոգիաներ ներդնելով բիզնեսում։