Մարիանա Շահինյան

Ես Մարիանանն եմ Բուենոս Այրեսից: Արգենտինայի Սալվադորի համալսարանում ստացել եմ քաղաքագիտության բակալավրի և մագիստրոսի կոչում պետական ռազմավարությունների մշակման և իրականացման ոլորտում: Աշխատել եմ կառավարական մարմիններում և հասարակական կազմակերպություններում: Իմ նախընտրությունը սոցիալական և մարդկային զարգացման ոլորտն է՝ ստեղծելով ռազմավարական ծրագրեր և փոխելով մարդկանց կյանքի որակը։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատում եմ ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես միջազգային վերլուծության և ռազմավարության փորձագետ:
Համոզված եմ, որ հայերը, որպես հստակ տեսլական ունեցող հավաքական ազգ, կկարողանան նպաստել Հայաստանի Հանրապետության կայուն զարգացմանը։