Ալիսոն Թահմիզյան Միուս
Ես Ալիսոն Թահմիզյան Միուսն եմ:
Ծնվել և մեծացել եմ Նոր Անգլիայի մի փոքրիկ քաղաքում, բայց իմ ընտանիքի, ընթերցանության և Հայ առաքելական եկեղեցու շնորհիվ ինձ բախտ է վիճակվել պահպանել իմ հայկական ժառանգությունը, որն ինձ բերեց այնտեղ՝ Հայաստան։ 2009 թվականին Ջորջ Վաշինգտոնի համալսարանից ստացա միջազգային հարաբերությունների իմ դիպլոմը՝ Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների մասնագիտացմամբ և շարունակեցի լրագրության կարիերան՝ որպես թղթակից աշխատելով «Agence France-Presse»-ում, «NPR»-ում, իսկ վերջերս՝ «Asia Times»-ի Մերձավոր Արևելքի մասով խմբագիր: Իմ հոդվածներն ինձ տարել են Եգիպտոս, Լիբանան, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Օման, Թուրքիա, Իրաք, Արցախի Հանրապետություն և այլուր: Այս բոլոր վայրերում իմ մեծ հայ ընտանիքը ինձ միշտ օգնության ձեռք է մեկնում և ծառայում որպես ուղեցույց:
Ոգևորված եմ, որ իմ կրթական, մասնագիտական և կյանքի փորձը հնարավորություն ունեմ «իԳործ» ծրագրի շրջանակներում ծառայեցնել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում: Այստեղ ես պատիվ ունեմ աշխատել պրոֆեսիոնալ մասնագետների նվիրված թիմում՝ աջակցելով Հայաստանի արտաքին հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերին։ Ես նաև դասավանդում եմ Հայաստանի ամերիկյան համալսարանում, որը գտնվում է ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ: ՀԱՀ-ում աշխատում եմ կրթել և ոգեշնչել հայ երիտասարդ սերնդին քննադատաբար մտածելու, արդյունավետ հաղորդակցվելու և հավատալու իրենց դերին որպես ինքնիշխան պետության քաղաքացիներ, որոնք կրում են այս հին ազգի ժառանգությունը:
Ամեն օր սովորում եմ իմ հայ գործընկերներից և հասկանում, որ իմ ներդրումը հավասարապես գնահատվում է: Մեր ժողովրդի համար այս մեծ անորոշության պահին ես երախտապարտ եմ այս հնարավորության և այս առաքելության մաս լինելու համար: