Ժորժ Արպաճեան
Ծնվել եմ Բեյրութում և 2005 թվականին տեղափոխվել Միացյալ Թագավորություն՝ շարունակելու իմ ակադեմիական կրթությունը: Նորթհեմփթոնշիրում ավարտել եմ Bosworth Independent College-ը բիզնեսի գծով, այնուհետև շարունակել եմ քաղաքագիտություն ուսանել Քինգստոնի համալսարանում (Լոնդոն)՝ այն գերազանցությամբ ավարտելով 2009-ին: Աշխատանքային փորձ ձեռք բերելով՝ 2018-2021թթ. շարունակել եմ իմ ասպիրանտուրան՝ Լոնդոնի BPP իրավաբանական դպրոցում ստանալով իրավագիտության ավարտական դիպլոմ և ավարտելով իրավական պրակտիկայի դասընթացը (մասնագիտացումը՝ քաղաքացիական դատավարություն, մասնավոր ձեռքբերումներ և մտավոր սեփականություն): Դա թույլ տվեց ինձ Միացյալ Թագավորությունում իրավաբանությամբ զբաղվել:
Աշխատել եմ մի շարք դատական գործընթացների վրա, որոնք վերաբերում էին Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի և Լիբանանի ընկերություններին այնպիսի գործերին, ինչպիսիք էին առևտրային վեճերը, ներգաղթի խնդիրները, հակամենաշնորհային, անշարժ գույքի վերաբերյալ վեճերը, ինչպես նաև ներգրավվել եմ վեճերի այլընտրանքային լուծումներին (միջնորդություն):
Աշխատանքային փորձ և ակադեմիական գիտելիքներ եմ ձեռք բերել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (ՄԱԿ) իրավասության շրջանակում մարդու իրավունքների խախտումների հետ կապված դատավարությունների ընթացքում: Ինչ վերաբերում է քաղաքականության մշակմանը, ապա քաղաքական գիտությունների իմ աստիճանը և Լիբանանում ու Մեծ Բրիտանիայում քաղաքական կյանքին ներգրավվածությունն ինձ հնարավորություն են տվել զարգացնել արտաքին դիվանագիտություն վարելու և ճկուն քաղաքականություն մշակելու հմտություններ:
Որպես խորհրդատու աշխատել եմ SKY News/Sports UK-ում: Աշխատում էի Լոնդոնից, սակայն կենտրոնացած էի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի շուկայավարման և հաճախորդների ձեռքբերման ռազմավարությունների վրա:
2021 թվականին տեղափոխվեցի Երևան՝ «որպես իԳործ»-ական միանալով Արտաքին գործերի նախարարությանը և նպատակ ունենալով նպաստել երկրի առաջընթացին արտաքին քաղաքականության և մարդու իրավունքների ոլորտներում։
Տիրապետում եմ անգլերենի, արաբերենի, ֆրանսերենի, հայերենի և թուրքերենի: