Յակոբ Իփճեան

Ես Յակոբ Իփճեանն եմ։ Մեծացել եմ Կիպրոսում և 17 տարեկանում տեղափոխվել Միացյալ Թագավորություն: Ավարտել եմ Քինգստոնի համալսարանը՝ մասնագիտանալով իրավաբանության ոլորտում:
Ուսմանս վերջին տարում աշխատել եմ Հյուսիսային Լոնդոնում գտնվող «AGK Partners» հաշվապահական ընկերությունում: Այդ ընթացքում զբաղվել եմ բիզնես հաճախորդների իրավական խնդիրներով և ուսումս շարունակել Կապլանի համալսարանում՝ ստանալով ACCA-ի (Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի) հավատարմագրում:
Կարծում եմ, որ իմ ուժեղ կողմերից մեկը մանրամասնորեն կողմնորոշված մոտեցումն է՝ կենտրոնանալով կայուն և հետևողական աճի վրա և ապահովելով առողջ աճ մասնագիտական միջավայրում գործընթացների իրականացման գործում:
Սիրում եմ կամավորական աշխատանք և ուրիշներին օգնել:
Ներկայումս աշխատում եմ Արցախի Հանրապետությունում՝ որպես պետական նախարարի օգնական և մարդասիրական օգնության ռազմավարական պլանավորման համակարգող։
Պատիվ է ծառայել «իԳործ» ծրագրին և աջակցել Արցախի ժողովրդին։