Թերեզա Դավթյան
Ողջու՜յն, ես Դավթյան Թերեզան եմ, 40 տարեկան: Եկել եմ Ռուսաստանի Մոսկվա քաղաքից։
Ավարտել եմ Մոսկվայի բիզնեսի և իրավունքի ինստիտուտը, իրավագետ եմ, մասնագիտացումս՝ քրեական իրավունք։
Նախկինում աշխատել եմ որպես դատական նիստերի քարտուղար, ապա դատավորի օգնական։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Մոսկվայում իրավաբանական կազմակերպությունում զբաղեցրել եմ դատական ներկայացուցիչների բաժնի ղեկավարի պաշտոնը։
Այժմ «իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատում եմ ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում՝ որպես փորձագետ։
Ցանկությունս մեկն է. գիտելիքս ծառայեցնել հայրենիքիս հզորացման ու շենացման ազգանվեր գործին։