Անդրանիկ Մատինյան
Ես Անդրանիկ Մատինյանն եմ: Ծնվել եմ Վանաձորում: 2003 թ. ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ:
Ունեմ տնտեսագիտական կրթություն. ավարտել եմ Ղրղզստանի ազգային համալսարանը՝ որակի կառավարում մասնագիտությամբ:
2015 թվականից զբաղվում եմ գովազդային բիզնեսով, ինչպես նաև գրաֆիկայով և 3D դիզայնով զբաղվող դիզայներական ստուդիայի գեղարվեստական ղեկավար եմ:
2018 թվականից մասնավոր դասեր եմ տալիս «Դիզայնի պատմություն» և «Հաղորդակցության հոգեբանություն» առարկաներից։
2010 թվականից Ղրղզստանի հայկական համայնքի ակտիվիստներից եմ, 2013 թվականից՝ Ղրղզստանի հայերի երիտասարդական շարժման նախագահը: Մեր թիմն ակտիվ մասնակցություն ունի համայնքի կյանքում և իրականացնում է երիտասարդական, կրթական, մշակութային տարբեր նախաձեռնություններ, նաև մասնակցում է Ժողովուրդների ասամբլեայի և Ղրղզստանի Հանրապետության կառավարության կազմակերպած միջոցառումներին՝ ներկայացնելով Հայաստանը։
Որպես Սփյուռքի երիտասարդ դեսպան՝ նպատակ ունեմ համագործակցել տարածաշրջանի հայկական սփյուռքների հետ, համախմբել երիտասարդությանը և շրջանի բնակիչներին, տեղեկացնել պատմական Հայրենիքի նոր հնարավորությունների մասին։