Կարինա Վարդանյան
Ես Կարինա Վարդանյանն եմ, 22 տարեկան: Ծնվել և մեծացել եմ Գերմանիայի Համբուրգ քաղաքում՝ որպես ռուս մոր և հայ հոր դուստր։
Բակալավրի կոչում եմ ստացել մշակութային հետազոտությունների և կայուն գիտությունների ոլորտներում:
Ներկայումս աշխատում եմ գերմանական էլեկտրոնային ուսուցման հարթակում՝ որպես մոդերատոր և սոցիալական մեդիա բովանդակության պրոդյուսեր:
Թեև մինչև «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին մասնակցելը երբեք հնարավորություն չեմ ունեցել գալու Հայաստան, բայց միշտ շատ ամուր կապ եմ զգացել հայրենիքիս հետ։ Ինչպես շատերի, ինձ մոտ նույնպես այն էլ ավելի ուժեղացավ Արցախում 44-օրյա պատերազմի բռնկման ժամանակ։ Այդ ժամանակվանից ներգրավվեցի հայկական մի քանի կազմակերպությունների աշխատանքներում՝ որպես խորհրդի անդամ, այդ թվում և «HayStabGermany» բարեգործական կազմակերպության, որի հետ սկսեցինք «Ուղիղ օգնություն» անունով դրամահավաքի մեծ արշավ:
2021 թվականին ընտրվել եմ Համբուրգի «Armenischer Jugendverein Kilikia e.V.» հայկական երիտասարդական ասոցիացիայի խորհրդի առաջին նախագահ։ Այս խմբի շրջանակներում կազմակերպում ենք տարբեր ձեռնարկներ՝ ազգային պարի դասեր, հայկական տոներին նվիրված միջոցառումներ, հանդիպումներ և այլն՝ հայ երիտասարդների միջև համագործակցությունը խթանելու և մեր մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով:
Բազմաթիվ դասախոսությունների, աշխատաժողովների և հանդիպումների միջոցով «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրն օգնեց ինձ ընդլայնել իմ պատկերացումները Հայաստանի և Արցախի սոցիալական, տնտեսական և քաղաքական հարցերի վերաբերյալ, ինչը կնպաստի Գերմանիայում իմ կամավորական աշխատանքների իրականացմանը: