Մարիամ Ալոյան
Ես Մարիամ Ալոյանն եմ Չեխիայից: Ներկայում բնակվում եմ Պրահայում:
Ունեմ բարձրագույն կրթություն, որ ստացել եմ Դանիայում, Կիպրոսում, Սինգապուրում և Չեխիայում տարբեր ուսումնական ծրագրեր ավարտելու արդյունքում և մասնագիտացած եմ միջազգային կառավարման և խորհրդատվության ոլորտում:
Վերջին 3 տարիների ընթացքում աշխատել եմ Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում և այսօր զբաղեցնում եմ HR մենեջերի պաշտոն:
Բացի կրթություն ստանալուց և աշխատելուց՝ ես մշտապես զբաղվել եմ կամավորական գործունեությամբ շահույթ չհետապնդող տարբեր կազմակերպություններում: Ներկայում կամավոր եմ տարեցների սոցիալական կյանքին աջակցող «Օգնության գեղեցկությունը» բարեգործական հիմնադրամում:
Մեկ ու կես տարի է արդեն, որ Չեխիայի հայ երիտասարդների ասոցիացիայի խորհրդի անդամ եմ և վերջին ձեռքբերումներից մեկն Ասոցիացիայի պաշտոնական գրանցումն է։
Որպես Սփյուռքի երիտասարդ դեսպան՝ մտադիր եմ իմ ժամանակն ու էներգիան նվիրել Չեխիայի հայ համայնքի հզորացմանը։