Անահիտ Երանոսյան
Անահիտ Երանոսյանը Ռուսաստանի Մոսկվա քաղաքից է: Նա համալսարանի 3-րդ կուրսից սկսել է աշխատել միջազգային քիմիական ընկերության կոմերցիոն բաժնում՝ որպես օգնական։ 7 տարվա աշխատանքի ընթացքում նա հասցրել է դառնալ վաճառքի մենեջեր։ Այս ընկերությունում իր կարիերայի ամենակարևոր ձեռքբերումը Անահիտը համարում է սեփական նախաձեռնությամբ հասարակայնության հետ կապերի բաժնի ստեղծումը, որն էլ ղեկավարել է :
Որոշ ժամանակ անց Անահիտը սկսել է աշխատել գովազդային գործակալությունում, որտեղ նախագծեր էր ղեկավարում Pernod Ricard, Borjomi, Holy Spring, Heineken ապրանքանիշերի հետ։ 2022 թվականի մարտին նա սկսել է Երևան տեղափոխվելու նախապատրաստական գործընթացը, որին նպաստել է Move2Armenia-ում աշխատելու հրավերը։
«Ինձ համար տեղափոխությունը կապված չէր այն երկրի տնտեսական զարգացման առանձնահատկությունների հետ, որտեղ ես ապրել և աշխատել եմ, այլ իմ այս նպատակը ձևավորվել է 10 տարվա ընթացքում, և վերջապես իրականացավ ամբողջ ընտանիքիս երազանքը։ Ես դեռ հարմարվում եմ, ընտելանում եմ նոր վայրում, որն ունի սոցիալական կյանքի նոր օրենքներ ու կանոններ։ Ուրախ եմ այստեղ գտնվելու համար և վստահ եմ, որ իմ մասնագիտական հմտությունները կօգնեն հանրապետությունում բիզնեսի զարգացմանը»։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ Հայաստանի գինեգործության և խաղողագործության հիմնադրամ, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն: