Աննա Ալլավերդյան

Աննա Ալլավերդյանը ծնվել է Երևանում, սակայն երկար տարիներ բնակվել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում։ Ավարտելով Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ նա կարիերան սկսել է միջազգային շինարարական ընկերությունում`որպես թարգմանիչ:
Այնուհետև նա աշխատել է Մոսկվայի Իտալիայի դեսպանատանը կից Իտալիայի առևտրային գործակալությունում, ինչպես նաև Բրիտանական դեսպանատան միջազգային առևտրի բաժնում:
Աշխատելով Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում օգնում է զարգացնել միջազգային հարաբերությունները օտարերկրյա գործընկերների հետ և բարձրացնել Հայաստանի շուկայի և ինովացիոն ներուժի մասին իրազեկվածության մակարդակը տարբեր երկրներում:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն ՊՈԱԿ, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարություն։