Անուշ Գյանջոնց
Անուշ Գյանջոնցը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքից է։ Ավարտել Է Մոսկվայի Զբոսաշրջության և հյուրընկալության պետական համալսարանի զբոսաշրջության ֆակուլտետը: Անցել է որակավորման դասընթաց Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանում: Աշխատել է Մոսկվայի խոշոր զբոսաշրջային ընկերություններում․ զբաղեցրել է զբոսաշրջության միջազգային բաժնի ղեկավարի պաշտոն: Զբաղվել է բժշկական, կրթական և կորպորատիվ տուրիզմով: Մշակել է զբոսաշրջային երկրների մարքեթինգային ռազմավարություններ, ինչպես նաև հրատարակել է հոդվածներ ամսագրերում: Չինաստանի, Իսրայելի, Գերմանիայի և Աֆրիկայի գործընկերների հետ մասնակցել է զբոսաշրջային ցուցահանդեսների կազմակերպչական աշխատանքներին։
«Եղել եմ աշխարհի շուրջ 30 երկրներում և շատ էի ուզում լինել նաև Հայաստանում: Սա իմ պատմական հայրենիքն է, այդ իսկ պատճառով ուզում եմ իմ փորձն ու գիտելիքները ներդնել Հայաստանի զբոսաշրջության զարգացման մեջ»։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ Զբոսաշրջության կոմիտե, ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն: