Լևոն Անանյան
Լևոնը ծնվել է Հայաստանում: Երևանի Պետական Համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ է։ Ուսումը շարունակել Է արտասահմանյան բուհերում՝ Քեմբրիջի Ֆիցվիլլիամ քոլեջում, Մոսկվայի պետական համալսարանում և Լիտվայի Կլայպեդա քաղաքի LCC միջազգային համալսարանում։ Մասնագիտացված է միջազգային իրավունքի և դիվանագիտական բանակցությունների ոլորտում, իրավական գիտությունների թեկնածու է (ատենախոսությանս թեման` «Ցեղասպանությունն իբրև միջազգային հանցագործություն և դրա քրեական պատասխանատվությունը»):
2015թ-ից Մոսկվայում աշխատել է միջազգային ընկերություններում, զբաղվել արտաքին տնտեսական գործարքների իրավական աջակցությամբ, գործարար միջավայրի բարելավմամբ։ Աշխատել է պետական մարմիններում և խորհրդատվական կազմակերպություններում, իրականացրել դիվանագիտության և միջազգային քաղաքականության ոլորտում տարբեր նախագծեր։ Իրականացրել է իրավախորհրդատվական գործունեություն` էքտրադիցիաների և միջազգային քրեական իրավունքի ոլորտում: Մոսկվայի Կրուպսկայաի անվան համալսարանում դասախոսել է «Միջազգային իրավունք» և «Միջազգային քրեական իրավունք» առարկաները։ Այժմ դասախոսում է Հայաստանի Եվրոպական համալսարանում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում զբաղվում է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերով, մասնակցում՝ միջազգային կազմակերպությունների հետ բանակցություններին, տնտեսական պայմանագրերի կազմման աշխատանքներին։
«Այստեղ եմ իմ համեստ ներդրումն ունենալու Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման ռազմավարության, միջազգային ասպարեզում Հայաստանն ավելի ներկայանալի դարձնելու համար, և երկրի ներսում նպաստելու այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ կցանականա ապրել յուրաքանչյուր ոք։
Իմ կարգախոսն է «Smart power to form a new Armenia»։
«iGorts» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։