Քրիստափոր ժոլի
Քրիստափոր ժոլին ծնվել և մեծացել է Կանադայի Տորոնտո քաղաքում: Նա Տորոնտոյի Մետրոպոլիտեն համալսարանում (TMU) ստացել է բիզնեսի կառավարման բակալավրի կոչում՝ ձեռներեցության և փոքր բիզնեսի տեխնոլոգիաների կառավարման ոլորտներում:
Դեռ համալսարանում սկսեց անցկացնել Excel-ի դասընթացներ TMU-ի Business Career Hub-ի համար, որը շարունակում է դրանք վարել մինչ օրս`ուսանողներին սովորեցնելով Excel-ի հմտություններ՝ սկսնակ, միջին և առաջադեմ մակարդակներում:
Համալսարանն ավարտելուց հետո նա սկսեց իր կարիերան՝ աշխատելով ժամանցի և առողջապահական արդյունաբերության ոլորտի ստարտափում որպես տվյալների վերլուծաբան և որպես վաճառքի փորձագետ: Մեկուկես տարի լրիվ դրույքով աշխատելուց հետո նա որոշեց օգտակար լինել Հայաստանին՝ 2021 -2022 թթ․ աշխատելով որպես կամավոր Birthright Armenia-ում։ Կամավորական աշխատանքներ է իրականացրել Հայաստանի ամերիկյան համալսարանում, Նոր Լույսում, Գյումրու Երիտասարդական պալատում և rBlox-ում։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ վիճակագրական կոմիտե։