Էդուարդ Չքոլյան
Էդուարդ Չքոլյանը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքից է։ Ավարտել է Մոսկվայի տեխնիկական համալսարանը՝ ՏՏ համակարգերի ինժեների մասնագիտությամբ, սակայն առավել մասնագիտացել է ծրագրավորման, ստեղծագործական դիզայնի ոլորտում։
Նա աշխատել է Մոսկվայի մի քանի դիզայներական ստուդիաներում՝ որպես դիզայներ, անիմատոր, ծրագրավորող, իսկ Սանկտ Պետերբուրգի առաջատար գովազդային գործակալություններից մեկում՝ որպես գեղարվեստական ղեկավար։ Ոգեշնչված դիզայնի աշխարհով, նա նախորդներից ավելի բարձրին հասնելու նպատակներ է դրել, ինչի արդյունքում նրա աշխատանքը մրցանակների է արժանացել դիզայնի և գովազդի փառատոներում։ Աշխատելով որպես կայքերի անկախ դիզայներ և մշակող՝ ձեռք է բերել մեծ փորձ՝ աշխատելով միջազգային կորպորատիվ և մասնավոր ոլորտների հաճախորդների հետ: Այժմ նա գրաֆիկական և շարժական դիզայնի փորձագետ է։
«Իմ փորձը, մասնագիտական ճաշակը և գործիքակազմը, որին տիրապետում եմ, առաջադրում է լուծումներ, որոնք թույլ են տալիս շահավետ կերպով ներկայացնել տվյալ կազմակերպությունը կամ պրոդուկտը, խթանել տեսանելիությունը և, ի վերջո, առավել արժևորել դրանք»:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: