Էօժէնի Գաբրէլեան
Էօժէնի Գաբրէլեանը ծնվել և մեծացել է Ֆրանսիայում։ Նա ստացել է բիզնեսի կառավարման բակալավրի կոչում Փարիզի IESEG կառավարման դպրոցում՝ ուսման մեկ կիսամյակն անցկացնելով Ամերիկայի Ֆեյրլի Դիկինսոն համալսարանում՝ (FDU), Նյու Ջերսիում: 2021 թվականին նա ավարտել է IESEG-ը՝ ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում։ Ուսման ընթացքում նա պրակտիկա է անցել BNP Paribas-ում, ներքին վերահսկողության բաժնում: Փարիզի IESEG կառավարման դպրոցում ստացել է բիզնեսի կառավարման բակալավրի կոչում՝ ուսման մեկ կիսամյակն անցկացնելով Ամերիկայի Ֆեյրլի Դիկինսոն համալսարանում՝ (FDU) Նյու Ջերսիում:
Էօժէնին իր կարիերան սկսել է Ֆրանկֆուրտի (Գերմանիա) Եվրոպական կենտրոնական բանկում՝ Ֆրանկֆուրտում (Գերմանիա), որտեղ երկու տարի աշխատել է ներքին աուդիտի բաժնում՝ 2020-ից մինչև 2022 թվականը։ Նա մասնագիտացած է դրամավարկային քաղաքականության և ֆինանսական աուդիտի ոլորտում: Եվրոպական կենտրոնական բանկում աշխատելու այս երկու տարիների ընթացքում նա նաև հնարավորություն է ստացել 6-ամսյա ռոտացիա ունենալ Banco de España-ում՝ ներքին աուդիտի բաժնում։ Մադրիդյան այս փորձը թույլ է տվել Էօժէնիին ամրապնդել Եվրոհամակարգի և ներքին աուդիտի մասին իր գիտելիքները:
Պրոֆեսիոնալ կարիերային զուգահեռ նա «Երկիր և մշակույթ» կազմակերպության անդամ է: 2021 թվականին հաջակցություն Արցախի անցակված արվեստի աճուրդի կազմակերպիչներից մեկն էր, ինչպես նաև Լոռու մարզում «Մանկություն» ծրագրի համահեղինակն ու կազմակերպիչը (2021 և 2022 թթ.): Էօժէնին կամավորական աշխատանքներ է նաև իրականացնում Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ։
«iGorts» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ Կենտրոնական բանկ։