Հռիփսիմե Մելիքյան

Հռիփսիմե Մելիքյանն ինֆեկցիոն հիվանդությունների բժիշկ է։ Կրթությունը և որակավումը ստացել է Հայաստանում: Հռիփսիմեն նաև սրտանոթային ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքների գրանցված բուժքույր է ԱՄՆ-ում: Ամուսնու և 2 դուստրերի հետ հայրենադարձվել է Հայաստան՝ մոտ 16 տարի ԱՄՆ-ում ապրելուց և աշխատելուց հետո։
««iGorts» հիանալի ծրագիր է, որը հնարավորություն տվեց ինձ՝ գտնել իմ տեղը ՀՀ առողջապահության կառավարման համակարգում: Հուսով եմ, որ կրթությունս և փորձս կօգնեն իմ փոքրիկ ներդրումն ունենալ Հայաստանի առողջապահական համակարգի հետագա զարգացման և կայացման գործում»:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ առողջապահության նախարարություն։