Կարեն Մուրադյան
Համառոտ տեղեկություն
Ծննդավայր
Բելառուս
Կարեն Մուրադյանը երկար ժամանակ ընտանիքի հետ ապրել է Բելառուսի Հանրապետությունում` Մինսկ քաղաքում։ Ավարտել է Բելառուսի պետական տնտեսական համալսարանի Համաշխարհային տնտեսության բաժինը: Նա տարբեր կազմակերպություններում աշխատելու փորձ ունի, ինչն էլ օգնել է նրան սկսել իր փոքր բիզնեսը։ Առաջին նախագիծը եղել էր էլեկտրոնային առևտրի ոլորտում, իսկ երկրորդը՝ հագուստի արտադրության։ 2015 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի օգոստոսը եղել է Բելառուսի պետական տնտեսական համալսարանի Համաշխարհային տնտեսության ամբիոնի ասիստենտ։ Հիմնական առարկաներն էին` Համաշխարհային տնտեսություն, Միջազգային տնտեսագիտություն, Միջազգային տնտեսական ինտեգրացիա:
Կարենը նաև ավարտել է Միջազգային առևտրի և առևտրի դիվանագիտության մագիստրատուրան: Նա հաջողությամբ հանձնել է որակավորման քննությունները և ավարտել է ասպիրանտուրան՝ ստանալով համաշխարհային տնտեսության գիտաշխատողի կոչում։ Այժմ աշխատում է «Փոքր տնտեսությունների մրցունակությունը միջազգային տնտեսական ինտեգրման մեջ» ատենախոսության վրա, հրապարակել է բազմաթիվ հոդվածներ։
2022 թվականի սեպտեմբերին ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից ընտրվել է որպես «իԳործ» ծրագրի երրորդ սերնդի մասնակից։
Նա հույս ունի իր՝ արտերկրում ձեռք բերած մասնագիտական գիտելիքներն ու փորձը կիրառել հանուն Հայաստանի լավ ապագայի։
«Այս տարի իմ կյանքում շատ փոփոխություններ տեղի ունեցան՝ կապված որոշումների կայացման դժվարին գործընթացի հետ: Քայլ առ քայլ մենք կբարելավենք և կփոխենք ներկա իրավիճակը։ Ես հնարավորություն ունեմ ինչ-որ կարևոր բան անելու և դա կանեմ այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել նպատակին»:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։