Լիանա Բարսեղյան
Լիանա Բարսեղյանը Ռուսաստանի Մոսկվա քաղաքից է։ Բակալավրի և մագիստրոսի կոչումները ստացել է Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանում՝ լեզվաբանության մասնագիտությամբ (դասավանդում և թարգմանություն անգլերենից և ֆրանսերենից):
2014 թվականին Օլիմպիական խաղերի ժամանակ (Սոչի, Ռուսաստան) անգլերենից և ֆրանսերենից որպես թարգմանիչ-ուղեկցորդ է աշխատել։
Աշխատել է Արտասահմանյան գրականության գրադարանում (Մոսկվա, Ռուսաստան)՝ որպես մշակութային ծրագրերի ղեկավար։
Տարբեր ոլորտներում մասնագիտական փորձ ձեռք բերելով՝ Լիանան հետագայում փոխել է իր մասնագիտական ուղվածությունը և որոշել մասնագիտանալ ստեղծագործական արդյունաբերության ոլորտում։ Ուսումնասիրել է գրաֆիկական դիզայն և զբաղվել տեսանյութերի մոնտաժով YouTube-ում կրթական նախագծերի համար:
2022 թվականին նա տեղափոխվել է Հայաստան՝ մասնակցելու Դեպի Հայք (Birthright) ծրագրին։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ Զբոսաշրջության կոմիտե, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։