Մարինե Եսայան

Մարինե Եսայանը Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքից է։ Նա 2012 թվականին ավարտել է Ռուսաստանի արդարադատության ակադեմիան, եկել է Հայաստան 2018 թվականին՝ Birthright Armenia ծրագրի շրջանակներում որպես կամավոր և որոշել է հայրենադարձվել:
Նա ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունի իրավաբանության ոլորտում՝ աշխատելով որպես կրտսեր իրավաբան, կորպորատիվ իրավաբան և հանրային սեկտորի իրավաբան: Մինչ Հայաստան գալը աշխատել է որպես կորպորատիվ իրավաբան խոշոր հոլդինգում, որը զբաղվում է լոգիստիկայով և հանրային սննդի ոլորտով։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն ՊՈԱԿ, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարություն։