Սոֆիա Փարսադանյան
Սոֆիա Փարսադանյանը ծնվել և մեծացել է Ռուսաստանում՝ Մոսկվայում։ Ավարտել է Լոմոնոսոի անվան Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, մագիստրոսի կոչումը ստացել է ՌԴ նախագահին առընթեր ժողովրդական տնտեսության և պետական կառավարման ակադեմիայում (RANEPA)։ Նա ունի ավելի քան 10 տարվա փորձ մարքեթինգային հետազոտությունների և արտադրական ձեռնարկությունների ռազմավարական խորհրդատվության ոլորտում։ Վերջին 3 տարիներին նա աշխատել է Սանկտ Պետերբուրգում՝ փոքր և միջին բիզնեսի աջակցության ենթակառուցվածքում՝ ղեկավարելով սոցիալական ոլորտում նորարարությունների կենտրոնը։
«Ես շատ բախտավոր էի. երազում էի ներգրավվել թանգարանի ստեղծման գործում, և արդյունքում ընդգրկվեցի նման նախագծի աշխատանքներում: Լինելով ՓՄՁ ենթակառուցվածքի աջակցության թիմի անդամ՝ երազում էի ստեղծել ձեռնարկատերերին տրամադրվող պետական աջակցության միջոցների ընտրության ավտոմատացված ծառայություն: Այս նախագիծը ևս իրականություն դարձավ, և այժմ ձեռնարկատերերը կարիք չունեին զանգահարել տարբեր կազմակերպությունների և գերատեսչությունների աշխատակիցներին. աջակցության միջոցների մասին ողջ տեղեկատվությունը հասանելի էր մեկ հարթակում»։
Իրականացնելով այս նախագիծը՝ Սոֆիան որոշեց ամպամած Սանկտ Պետերբուրգից տեղափոխվել արևոտ Երևան, և ՆՁԱԿ-ի թիմի հետ կառուցել նորարարությունների առևտրայնացման ենթակառուցվածք և ՓՄՁ-ների աջակցության համակարգ։
Սոֆիայի անձնական հետաքրքրությունները ներառում են՝ փիլիսոփայություն, պատմություն, արվեստ, միջառարկայական գիտելիքներ՝ գիտության և արվեստի, գիտության և բիզնեսի հանգույցում:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն ՊՈԱԿ, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն։