Սուրբիկ Քապարաճեան
Սուրբիկ Քապարաճեանը Արգենտինայից է։ Նա մասնագիտությամբ անասնաբույժ է և ունի հանրային առողջության մագիստրոսի կոչում:
Արգենտինայում նա աշխատել է առողջապահության ոլորտում մարզային մակարդակում: Նա նաև կամավորական աշխատանքի փորձ ունի Գյումրիում։
«Թեև ես դեռ սովորում եմ հայոց լեզուն, բայց հայրենիքում բոլորն ինձ շատ սիրալիր և համբերատար են վերաբերվում։Ինձ դուր է գալիս Հայաստանում ապրելը․ մարդկային ջերմությունն ու այն արժեքները, որոնք դեռ կենդանի են, մեր ազգին եզակի են դարձնում աշխարհում»։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ առողջապահության նախարարություն: