Տաթևի Աղաջանյան
Տաթևի Աղաջանյանը Ռուսաստանից է: Ավարտել է ՌԴ Ներքին գործերի նախարարության Օռլովսկի Լուկյանովի անվան իրավաբանական ինստիտուտը։ Աշխատել է Բրյանսկի Առևտրաարդյունաբերական պալատում։ Մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ծրագրի մշակմանը: Եղել է Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատի համաժողովների և ֆորումների ակտիվ մասնակից:
Տաթևին աշխատել է նաև Բրյանսկի մարզի պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայությունում որպես փորձագետ։ Քաղաքացիական և վարչական դատավարություններում պաշտպանել է Ծառայության իրավունքներն ու շահերը: Ավելի քան 5 տարվա փորձ ունի իրավաբանության ոլորտում։
«Ցանկանում եմ մասնակցել Հայաստանի զարգացմանը՝ օգտագործելով իմ հմտություններն ու գիտելիքները։ «իԳործ» ծրագրի շնորհիվ ես հնարավորություն ունեմ նպաստելու իմ երկրի ապագային»։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։