Վլադիմիր Ղահրամանյան
Վլադիմիր Ղահրամանյանը ծնվել է Հայաստանում՝ Կապան քաղաքում: 2009 թվականին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Ռոմանագերմանական ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան լեզվաբանի որակավորմամբ: 2007 թվին Գերմանիայի Մյունսթերի համալսարանում մասնակցել է վերապատրաստման դասընթացների:
2010 թվականին տեղափոխվել է ԱՄՆ: Աշխատել է ներգաղթյալների դատարաններում որպես թարգմանիչ և անկախ իրավական խորհրդատու: 2013 թվականին Սան Ֆրանցիսկոյում մասնակցել է համակարգչային ծրագրավորման արագացված դասընթացներին: Աշխատել է տեխնոլոգիական մի քանի կազմակերպություններում, այդ թվում՝ պայմանագրային դրույթով Yahoo!-ում և Google-ում՝ որպես տեղայնացման և որակի մասնագետ:
Որպես թարգմանիչ աշխատել է տարբեր կազմակերպություններում՝ իրավական, բժշկական, բարձր տեխնոլոգիական և այլ ոլորտներում:
2019 թվից մինչև 2021-ը սովորել է Սան Դիեգոյի Կաթոլիկ Համալսարանի Միջազգային հարաբերություններ և քաղաքականություն բաժնում՝ ստանալով մագիստրոսի աստիճան:
Մասնակցել է բազում քաղաքական սեմինարների, համաժողովների տարբեր երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորությունում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, Թայվանում, Գերմանիայում:
Ոպես վերլուծաբան եւ քաղաքական ու տնտեսական հետազոտող՝ աշխատել է Վաշինգտոնում գտնվող Portman Square Group հետազոտական կենտրոնում:
Գերազանց տիրապետում է հայերեն, գերմաներեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն: