Սերգեյ Հովսեփյան
Սերգեյ Հովսեփյանը Ռուսաստանի Դաշնությունից է։ Սերգեյն ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը կինոռեժիսուրա մասնագիտությամբ և Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը պրոդյուսեր մասնագիտությամբ: Այդ 10 տարիների ընթացքում Սերգեյը սկսել է իր կարիերան կինոարտադրության մեջ՝ փոխելով դերերը, այսպիսով կարող է հասկանալ կինոյի ցանկացած մասնագիտություն։
Սովորելու հինգ տարինեերի ընթացքում Սերգեյը հասցրել է աշխատել 6 փառատոնում և ընդհանուր առմամբ անցկացրել 12 փառատոն։ Սերգեյը միշտ փորձել է կինոն հասանելի դարձնել հանրությանը, և դա նրա աշխատանքն էր փառատոններում։ Սերգեյն աշխատել է «Союзмультфильм»-ում՝ որպես «Зебра в квадрате» սերիալի պրոդյուսեր, իսկ այժմ հետազոտություններ է անում հայկական կինոյի վերաբերյալ։
Այժմ նաև Սերգեյը ասպիրանտուրա է անցնում Մոսկվայի ВГИК-ում։
«Իմ բոլոր գաղափարները կապված են Հայաստանի հետ, և Հայաստանի կինեմատոգրաֆիան միշտ իմ ուշադրության կենտրոնում է։ Ես համարում եմ, որ կյանքում անհնարին ոչինչ չկա, և ամենակարևորը միջավայրը փոխելու և փոփոխություններին պատրաստ լինելու ցանկությունն է: Բայց պետական ապարատում միայն նախարարության ցանկությունը բավարար չէ, կարևոր է նաև կառավարության ուշադրությունն ու այս ոլորտը զարգացնելու գիտակցված ցանկությունը, որն ապրում է մարդկային ռեսուրսների հիման վրա»։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։