Միհրան Արոյան
Միհրան Արոյանը ծագումով Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքից է։ Ճակատագրի բերումով հետագայում իր գործունեությունը շարունակել է Տեխասում։ Վերջին շրջանում Միհրանը դասավանդում է Տեխասի մի շարք ականավոր համալսարաններում, ինչպես նաև հրավիրված դասախոս է Երևանի բիզնեսի և տնտեսագիտության Մանուկյան Սիմոն քոլեջում։
Ունի գիտնականի, վենչուրային կապիտալիստի, ձեռներեցի և դասախոսի յուրահատուկ աշխատանքային փորձ։ Նախկինում եղել է TMI Capital-ի, Amicus Networks-ի և Science Partners-ի համահիմնադիրը: Աշխատելով Austin Ventures-ում` Միհրանը ԱՄՆ-ում և Հայաստանում ձեռնարկատիրական ընկերությունների հետ աշխատելու փորձ է ձեռք բերել: Միհրանը նաև Օսթինի հայկական եկեղեցու ծխական խորհրդի նախագահն է, ինչպես նաև Ալանդեյլ լարային քառյակի գլխավոր ջութակահարը։
«ՆՁԱԿ-ի անձնակազմի և կենտրոնում աշխատող իԳործ ծրագրի մյուս մասնակիցների հետ ստեղծում ենք տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակ, որը կաջակցի Հայաստանի գիտնականներին և հետազոտողներին առևտրայնացնել իրենց նորարարությունները:
Մեր նպատակն է աշխարհին ներկայացնել Հայաստանում ստեղծված բազմաթիվ գիտական «գոհարները»՝ օգնելու լուծել մեր մոլորակի ամենադժվար խնդիրներից մի քանիսը»:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն: