Վրեժ Իսանյանս
Վրեժը հանրային քաղաքականության, արտաքին քաղաքականության գիտությունների թեկնածու է (Liberty University)։
Lean Six Sigma Black Belt-ի միջազգային որակավորմամբ նախագծերի ղեկավար է և Ծրագրերի կառավարման ամերիկյան ակադեմիայի անդամ:
Հայաստանում Ամերիկյան համալսարանի դասախոս է։
Աշխատել է որպես FAST (Foundation for Armenian Science and Technology) հիմնադրամի ծրագրերի կառավարման պատասխանատու:
Վրեժը 2019 թվականին միացել է Միացյալ Նահանգների Առևտրի դեպարտամենտի մարդահամարի բյուրոյին ՝ որպես ռազմավարական գործընկերության մասնագետ: Մինչ այդ աշխատել է որպես ծրագրի ղեկավար և մարքեթինգի, հաղորդակցության մենեջեր Լոս Անջելեսի հանրային սոցիալական ծառայությունների նահանգային վարչությունում՝ հաղորդակցության և ուսուցման բաժնում: Բակալավրի կոչումը Դեղագործության ոլորտում է, մագիստրոսի կոչումը՝ Որակի համակարգերի կառավարման (Քեմբրիջի քոլեջ, Նոր Անգլիայի բիզնես քոլեջ) և Հանրային քաղաքականության գիտությունների թեկնածու է (Liberty Helm School of Government)։
Վրեժը Գրանադա Հիլզ քաղաքային խորհրդի կողմից ընտրվել է որպես խորհրդի տնօրեն:Ունի Լոս Անջելեսի համայնքային քոլեջում դասավանդելու 14 տարվա փորձ:
Վրեժը միացել է ծրագրին 2022 թվականի սեպտեմբերին Ամերիկայի Միացյալ Նահանգներից:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն: