Անի Հարությունյան
Անի Հարությունյանը ծնվել և մեծացել է Երևանում, ապա բարձրագույն կրթություն ստանալու, ինչպես նաև միջազգային բազմակողմանի փորձ ձեռք բերելու նպատակով տեղափոխվել է Ռուսաստան։ Անին թատերագետ է, լրագրող, մշակույթի և արվեստի ոլորտի մենեջեր։ Նա ղեկավարել է միջազգային կրթական նախագծեր Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև՝ մշակութային հաստատությունների PR ռազմավարություններ:
Ավելի քան տասը տարի նա ապրել է Մոսկվայում և աշխատել մշակույթի և կրթության ոլորտում, ղեկավարել է ГИТИС-ի (Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ) հասարակայնության հետ կապերի բաժինը, որը համարում է իր մայր ԲՈՒՀ-ը: Այնտեղ նա նաև պաշտպանել է ամերիկյան մշակույթի և դրամատուրգիայի մասին իր ատենախոսությունը։ Համագործակցել է Մոսկվայի առաջատար թատրոնների հետ, օրինակ՝ Պուշկինի անվան թատրոնի հետ, Ա.Բախրուշինայի անվան աշխարհի ամենամեծ թատերական թանգարանի հետ, որտեղ աշխատել է որպես PR մասնագետ և զբաղվել է սոցիալական նախագծերով։ Որպես արվեստաբան՝ մասնակցել է միջազգային գիտաժողովների և ներկայացրել զեկույցներ ամերիկյան թատրոնի մասին։ Անին շարունակում է զբաղվել խմբագրական գործունեությամբ և իր աշխատանքները տպագրում է ռուսական և ամերիկյան հրատարակություններում։
Նախարարության Ժամանակակից արվեստի վարչությունում զբաղվում է հետազոտական ծրագրերով, որոնք ուղղված են լրատվամիջոցների հետ հարաբերություններ հաստատելուն, ինչպես նաև մշակութային հաստատություններում կրթական նախագծերի մշակմանը։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։