Սվետլանա Մինասարյան
Ես Սվետլանան եմ, վերջին տասը տարիներին բնակվում եմ Ռուսաստանում:
Մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ եմ, ավելի քան ինը տարի աշխատում եմ ստեղծարար արդյունաբերությունում: Զբաղվում եմ այն ընկերությունների լոգոների և տեսողական հիմնական տարրերի ստեղծմամբ, որոնք իրենց իմիջը կատարելության հասցնելու ճանապարհին են: Այս պահին ազատ գրաֆիկով համագործակցում եմ տարբեր ընկերությունների հետ: Համարվում եմ մասնագետ լայն շրջանակների համար:
Իմ աշխատանքի լավ կողմն այն է, որ ես կարողանում եմ օգտագործել իմ ստեղծագործական հնարավորությունները՝ օգնելով մարդկանց գտնել սեփական եզակիությունն ու առանձնահատկությունը: Միշտ կա ինչ-որ նոր բան սովորելու և սովորեցնելու համար:
2021 թվականից ակտիվ ներգրավվածություն ունեմ Անապայի հայ համայնքի կյանքում: Մասնակցել եմ «Նոր կյանք» երիտասարդական թիմի ձևավորմանը: Բացի դրանից՝ աշխատում եմ Ն.Ա. Իսպիրյանի անվ. հայկական ազգային մշակույթի կենտրոնում՝ որպես նախագահի տեղակալ: Զբաղվում եմ մշակութային և կրթական միջոցառումների, ստեղծագործական և բարեգործական նախագծերի կազմակերպմամբ: Համակարգում եմ հանրային կապերի և մամուլի կենտրոնի աշխատանքները, պատաասխանատու եմ միջոցառումների հանրահռչակման համար:
Զբաղվում եմ նաև մշակութային կենտրոնի և երիտասարդական թևի կայքերի համակարգմամբ:
Կարծում եմ, որ թիմի յուրաքանչյուր մասնակցի ներգրավվածությունն ու հետաքրքրությունը հաջողության գրավականն է:
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակից՝ ես ցանկանում եմ ամրապնդել կապերը Սփյուռքի և Հայաստանի միջև, այլ կազմակերպությունների հետ փնտրել համագործակցության ուղիներ և ստանալ այնպիսի գիտելիքներ, որոնք կօգնեն հասնել այդ նպատակին: