Մանե Հովակիմյան
Ես Մանե Հովակիմյանն եմ: Ծնվել եմ Երևանում, մեծացել Սանկտ Պետերբուրգում: Ընտանիքս արմատներով Իրանից է:
Բարձրագույն կրթությունս ստացել եմ Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանում: Այժմ աշխատում եմ հյուրանոցային բիզնեսի ոլորտում:
1999 թվականին ծանոթացա Պետերբուրգի հայ համայնքի հետ, սկսեցի սովորել կիրակնօրյա դպրոցում, հաճախել պարի համույթ: Այդ օրվանից համարվում եմ Պետերբուրգի հայ համայնքի մի մասնիկը:
2015 թվականին 11ամիս լինելով «Դեպի Հայք»-ի կամավոր՝ ձեռք բերեցի անգին փորձ:
Այսօր ղեկավարում եմ Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցուն կից «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպությունը, որը գործում է ավելի քան 20 տարի: Իմ ուսերին եմ վերցրել Սփյուռքի միասնականության գաղափարը երիտասարդների հաջորդ սերնդին փոխանցելու, ինչպես նաև հայրենիքի վերաբերյալ նշանակալի նախագծերի մասին իրազեկելու առաքելությունը:
Ինձ համար մեծ պատիվ է լինել «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակից, ներդնել սեփական ջանքերը, հմտություններն ու գիտելիքները ի նպաստ ընդհանուր գործի՝ ինչպես ներհամայնքային, այնպես էլ մեր համայնքի, հայրենիքի ու Սփյուռք միջև կապերն ամրապնդելու ուղղությամբ: