Հայկ Գնդլյան
Ես Հայկ Գնդլյանն եմ 29 տարեկան։ Հանդիսանում եմ Իրկուտսկի հայ համայնքի ղեկավարը:
Ծնվել եմ Հայաստանում՝ Էջմիածնում։ 1999 թվականից բնակվում եմ ՌԴ-ում:
2015 թվականին ավարտել եմ Իրկուտսկի պետական համալսարանի Սիբիր-ամերիկյան ֆակուլտետը՝ թոփ մենեջեր մասնագիտացմամբ: Նույն տարում ավարտել եմ նաև ԱՄՆ Մարիլենդի համալսարանի քոլեջը՝ ստանալով կառավարման գիտությունների բակալավրի աստիճան:
21 տարեկանից զբաղվում եմ սեփական բիզնեսով: «GM Group» ընկերությունների խումբն իր մեջ ներառում է նախագծման, շինարարական, արտադրական և տեղեկատվական տեխնելեգիաների ոլորտներից 7 կազմակերպություն, հաստիքների քանակը՝ շուրջ 500: 2021 թ. արժանացել եմ «Շինարարական փառք» պետական պատվավոր նշանի:
2017 թ. ընտրվեցի Իրկուտսկի հայկական մշակութային միության խորհրդի անդամ:
2022 թ. պաշտոնական ընտրությունների արդյունքում միաձայն ընտրվեցի Իրկուտսկի հայկական մշակութային համայնքի նախագահ: Նախաձեռնեցի բոլորովին նոր շրջան համայնքային կյանքում՝ անցնելով գործունեության համակարգային ձևաչափի բոլորովին նոր հնարավորություններով և ընդարձակ գործառույթներով: Պատվով ներկայացնում եմ հայ ժողովուրդին:
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակից՝ պլանավորում եմ նպաստել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև կյանքի կոչել սեփական նախաձեռնությունները: