Արմեն Դերոյան
Արմեն Դերոյանը Չինաստանից է, սվորել է Պեկինի տնտեսագիտության և բիզնեսի քաղաքային համալսարանում՝ ստանալով միջազգային տնտեսագիտության բակալավրի աստիճան, ինչպես նաև կիրառական տնտեսագիտության և միջազգային առևտրի մագիստրոսի կոչում։
Իր կարիերայի ընթացքում Արմենը հաջողությունների է հասել տարբեր ոլորտներում՝ աշխատելով որպես երթուղիների զարգացման մասնագետ, վաճառքի մենեջեր, բիզնեսի համակարգող և թարգմանիչ։ Արմենը նաև կարևոր դեր է ունեցել չինական նոր ձեռնարկությունների հետ համագործության հաստատման, ռուս գործընկերների հետ ամուր կապերի պահպանման գործում՝ իրականացնելով մարկետինգային հետազոտությունների, լոգիստիկայի, բարդ պայմանագրային բանակցությունների և չինական ընկերությունների հետ հաղորդակցության վերահսկողություն։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։