Լյուդմիլա Բաբայան
Լյուդմիլա Բաբայանը Բելառուսի Հանրապետության Բրեստ քաղաքից է։
Ավարտել է Բրեստի պետական տեխնիկական համալսարանը՝ մարքետոլոգ-տնտեսագետ մասնագիտությամբ: Ուսման ընթացքում ակտիվ մասնակցություն է ունեցել համալսարանի գիտական գործունեությանը:
Լյուդմիլան երկար տարիներ աշխատել է նորաձևության ոլորտի մասնավոր ընկերությունների հետ՝ իրականացնելով նախագծերի կառավարում, մարկետինգային վերլուծություն, ինտերնետ մարկետինգ:
3 տարի զբաղեցրել է մարկետինգի բաժնի ղեկավարի պաշտոնը:
Լյուդմիլան ունի նաև միջոցառումների կազմակերպման մեծ փորձ։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։