Հովհաննես Ներսիսյան
Հովհաննես Ներսիսյանը ծնվել է Հայաստանում՝ Տաշիր քաղաքում։ Մանկության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է ՌԴ։
Հովհաննեսը աշխատել է այնպիսի խոշոր ընկերություններում, ինչպիսիք են՝ Յարոսլավլի «Raiffeisen Bank»-ը և Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմնեֆտ-Աերո»-ն՝ զբաղեցնելով գործընթացների կառավարման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը։ Աշխատանքի ընթացքում Հովհաննեսը զբաղվել է բիզնես գործընթացների մոդելավորմամբ, նորմատիվ-մեթոդական փաստաթղթերի մշակմամբ և փոփոխությամբ։
Վերադառնալով Հայաստան՝ Հովհաննեսը միացել է «Alpha Food Service» ընկերությանը՝ որպես գործընթացների կառավարման բաժնի մասնագետ։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն։