Սուսաննա Բուռնուսուզյան
Սուսաննա Բուռնուսուզյանը ծնվել է Ջավախքում՝ Վրաստանում, մեծացել և կրթություն ստացել ՌԴ-ում։
Սուսաննան մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատել է ՌԴ ֆինանսների նախարարությունում, ինչպես նաև՝ Սբերբանկ Լիզինգում։
44-օրյա պատերազմի ընթացքում նա ակտիվ կամավորական գործունեություն է ծավալել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում։
2020թ. դեկտեմբերից Սուսաննան սկսել է ուսումնասիրել հայոց լեզուն, հայոց պատմությունն ու մշակույթը, 2022թ. օգոստոսին ստացել է ՀՀ քաղաքացիություն:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ Ազգային ժողով։