Դավիթ Կարապետյան
Դավիթ Կարապետյանը ծնվել է Ստեփանավան քաղաքում: Մանկության տարիներին տեղափոխվել է Մոսկվա։ Դավիթը ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը, ստացել է կազմակերպատեխնիկական համակարգերում գործողությունների մոդելավորման և հետազոտման մասնագետի որակավորում, այնուհետև վարապատրաստում է անցել ավիացիոն տեխնիկայի սերտիֆիկացման ոլորտում: Ինստիտուտի երրորդ կուրսից սկսել է աշխատել ինքնաթիռաշինության բնագավառում: Ավելի քան 10 տարի նա աշխատել է Ռուսաստանի ռազմական և քաղաքացիական ավիացիայում։ Դավիթը մասնակցել է բորտ-սարքավորումների, ինդիկացիոն համակարգերի, բժշկական և էրգոնոմիկ հետազոտությունների մշակմանը և իnտեգրմանը: Նա զբաղվել Է Boeing-ի համար տեխնիկական և սերտիֆիկացման փաստաթղթերի մշակմամբ և վերլուծությամբ։
Ավիացիայում աշխատելուց բացի՝ նա զբաղվել է նաև միջոցառումների կազմակերպմամբ՝ փոքր հանդիպումներից մինչև բացօթյա խոշոր փառատոններ:
«իԳործ» ծրագրի շրջանակներում Հայկն աշխատում է ՀՀ ֆինանսների նախարարությունում։