Նաթաշա Ռումեան-Բուքեր
Նատաշան ծնվել և մեծացել է Մադրիդում, այնուհետև տեղափոխվել է Միացյալ Թագավորություն, որտեղ սովորել է Գլոսթերշիրի համալսարանում՝ ստանալով բակալավրի կոչում: Միացյալ Թագավորությունում աշխատել է տեղական ինքնակառավարման մարմինների և զբոսաշրջության կառավարման գրասենյակի հետ՝ ղեկավարելով տարբեր նախագծեր:
2022 թվականին «Դեպի Հայք» ծրագրի շրջանակներում Նատաշան եկել է Հայաստան։ Մեկ տարվա ընթացքում նա մասնակցել է Երևանում, Վանաձորում և Գյումրիում իրականացվող կամավորական աշխատանքների:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատանքի է անցել ՀՀ զբոսաշրջության կոմիտեում: