Սարգիս Հեյզեր
Սարգիս Հեյզերը մեծացել է բազմամշակույթ ընտանիքում. մայրը հայ է, հայրը՝ գերմանացի։ Հայաստանում միջնակարգ կրթություն ստանալուց նա հետո տեղափոխվել է Գերմանիա։
Սովորել է Մյունստերի համալսարանում և միաժամանակ հեռավար ուսուցման ծրագիր է անցել Հայաստանի համալսարաններից մեկում: 2018թ. ստացել է իմ բակալավրի աստիճանը և շարունակել ուսումը բիզնեսի կառավարման ոլորտում FH Münster-ում։
Մասնագիտական ուղին սկսել է 2014թ. սոցիալական մեդիա մարքեթինգի (SMM) ոլորտում, որտեղ մշակել է մարկետինգի ռազմավարություններ տարբեր բիզնես մոդելների համար:
2018 թվականին մասնագիտացել է նախագծերի և արտադրանքների կառավաման ուղղությամբ: Միաժամանակ ստեղծել է բազմաթիվ առցանց խանութներ և մշակել դրանց ռազմավարությունները: Սարգիսի նախագծերն ընդգրկել են տարբեր ոլորտներ, ինչպիսիք են անշարժ գույքը, ապահովագրական ոլորտը, սարքավորումների և ծրագրային ապահովման մշակումները, ֆոնդային շուկայի թվայնացումը, ակադեմիական և կրթական ծրագրերը, ինչպես նաև սննդի արդյունաբերության և թվայնացման գործիքները:
Այս նախագծերում նա ստանձնել է պլանավորման, կառավարման, վերլուծության, բիզնես մոդելի ստեղծման, ռեսուրսների պլանավորման, բյուջեի հաշվարկման, մոնիտորինգի և առաջատար տեխնիկական թիմերի կառավարման պատասխանատվությունը:
Սարգիսի ճամփորդությունն ի վերջո նրան հետ բերեց Հայաստան, որտեղ նա նպատակ ունի փոխանցել իր գիտելիքները և օգնել երկրին ՏՏ տարբեր նախագծերի միջոցով: Այդ նախագծերը թվայնացնում են ենթակառուցվածքները և բարելավում բնակչության կյանքը:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: