Սյուզաննա Վարդանյան
Սյուզաննա Վարդանյանը հասարակայնության հետ կապերի մասնագետ է: Ունենալով ավելի քան 10 տարվա փորձ՝ նա աշխատել է հասարակայնության հետ կապերի, կառավարության և ԶԼՄ-ների հետ կորպորատիվ հարաբերությունների ձևավորման, միջոցառումների և հաղորդակցությունների պլանավորման, խնդիրներ և ճգնաժամային կառավարման, սոցիալական մեդիայի և կայքի բովանդակության մշակման ուղղություններով:
Տարիների ընթացքում Սյուզաննան աշխատել է շահույթ չհետապնդող մի շարք կազմակերպություններում՝ տրամադրելով խորհրդատվություն և աջակցություն ՄԱԿ-ի Տեղեկատվական գիտության միջազգային ակադեմիային, դաշնային և նահանգային կառավարություններին, Fortune 500-ի ցանկի ընկերություններին, առաջատար արդյունաբերական ասոցիացիաներին և ոչ առևտրային կազմակերպություններին:
Որպես Հայաստան-Կանադա առևտրաարդյունաբերական պալատի համահիմնադիր՝ Սյուզաննան զբաղվում է հանրային և մասնավոր հատվածի հաճախորդների հետ կապի և հասարակայնության հետ կապերի հարցերի լայն շրջանակով:
Սկսելով իր կարիերան 21 տարեկանում՝ նա զգալի փորձ է կուտակել հանրային կապերի ոլորտում դաշինքներ ստեղծման և ղեկավարման ուղղությամբ:
Ավարտելով Կանադայի Մոնրեալի Կոնկորդիա համալսարանը՝ մագիստրոսի կոչում է ստացել հասարակական և միջազգային հարաբերությունների ոլորտում:
Նա ամուսնու և երկու երեխաների հետ մշտական բնակության է տեղափոխվել Հայաստան և «իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմում։