Տիգրան Առաքելյան
Տիգրանը ծնվել և մեծացել է Մոսկվայի մարզում։ Գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի պետական կառավարման ինստիտուտի բակալավրիատը: Այնուհետև ընդունվել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի մագիստրատուրա՝ մենեջմենթ մասնագիտությամբ:
Մինչ համալսարան ընդունվելը Տիգրանը Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) ակտիվիստներից է եղել Էլեկտրոստալ քաղաքում: Համալսարանական տարիներին դարձել է «Կիլիկիա» հայ ուսանողական ասոցիացիայի անդամ, մասնակցել է թեմատիկ միջոցառումների, դասախոսությունների, ժողովուրդների բարեկամության փառատոնի կազմակերպչական աշխատանքներին: 2017-2019 թվականներին եղել է ասոցիացիայի նախագահը։ Զուգահեռաբար աջակցել և մասնակցել է Բոգորոդսկի շրջանի «ԱՄՐՈՑ» հայ երիտասարդների միության միջոցառումների համակարգմանը:
Տիգրանը ունի ավելի քան 3 տարվա մասնագիտական փորձ (գործընկերների հետ համագործակցություն, սոցիալական ցանցերի վարում, նախագծերի ղեկավարի որոշակի գործառույթներ) «Լաբորատորիա-ԴԱ» ՍՊԸ-ում։ Տիգրանը ավելի քան 2 տարի աշխատել է որպես աքաունթ մենեջեր, ինչպես նաև մի շարք մասնավոր նախագծերի հեղինակ-խմբագիր։
Նա «Ռոսատոմ» ընկերությանը կից «Դաշնային բնապահպանական օպերատոր»-ում գլխավոր մասնագետ է: Աշխատել է նաև Դաշնային պետական տեղեկատվական համակարգի շրջանակներում:
Տիգրանը 14 տարեկանից հոդվածներ է գրում, սպորտի ոլորտում իրականացնում է թեմատիկ ուսումնասիրություններ՝ կենտրոնանալով տնտեսության, բիզնեսի և խաղադրույքների ոլորտի վրա:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: