Մարտինա Քարդաշյան-Սիգեր
Մարտինա Քարդաշյան-Սիգերը ծնվել և մեծացել է ԱՄՆ-ում: Նա նաև սովորել և աշխատել է Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում և Հայաստանում:
Մարտինան մագիստրոսի կոչում է ստացել Օքսֆորդի համալսարանի Սուրբ Անտոնի քոլեջում՝ Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների բնագավառում: Նրա թեզի հետազոտությունը կենտրոնացած էր Իրանի պետական բարեփոխումների վրա (1963-1979)` ուսումնասիրելով հողային բարեփոխումների ազդեցությունը գյուղատնտեսության և գորգագործության ոլորտում կանանց դերի, ինչպես նաև ամուսնալուծությունների և երեխաների խնամակալության բարեփոխումների ազդեցությունը կանանց ֆինանսական կարգավիճակի վրա: Նա նաև միջազգային հարաբերությունների պատմության մագիստրոսի կոչում է ստացել Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում:
Մարտինայի մասնագիտական պատմությունը ներառում է նաև ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Հայաստանում շահույթ չհետապնդող կազմակերպությունների, լրատվամիջոցների և ուղեղային կենտրոնների դերի ուսումնասիրությունը: Վերջերս նա Մեծ Բրիտանիայում աշխատել է որպես տնտեսագիտության ոլորտում դասընթացավար և վարել զարգացման, քաղաքական տնտեսության և ֆինանսական շուկաների վերաբերյալ դասընթացներ:
Մարտինան տիրապետում է 5 լեզուների՝ անգլերեն, հայերեն, ռուսերեն, պարսկերեն և ֆրանսերեն:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմում։