Արման Աբրահամյան
Արման Աբրահամյանը ծնվել և մեծացել է Մոսկվայում: Նա գերզանցությամբ ավարտել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը՝ կրթական աստիճաներից յուրաքանչյուրում: 2021թ.-ին նրան շնորհվել է գիտությունների թեկնածուի աստիճան՝ «Քաղաքագիտությանտեսություն և փիիսոփայություն» մասնագիտությամբ: Զբաղվում է ազգային ինքնությունների, գաղափարախոսությունների զարգացման և այլ հարակից թեմաների ուսումնասիրությամբ:
Բացի հետազոտական գործունեությունից, զբաղվել է նաև գիտաժողովների կազմակերպմամբ (մասնավորապես՝ եղել է Մոսկվայում ՄԱԿ-ի մոդել համաժողովների ակտիվ կազմակերպիչ, հանդես է եկել որպես փորձագետ): Մասնակցել է նաև համալսարանի ինքնակառավարմանը, նախագծերի կառավարմանը, իրականացրել է թարգմանչական գործունեություն (HarvardBusiness Review Russia-ի հետ համագործակցությամբ):
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: