Արամ Հարությունյան
Արամ Հարությունյանը ծնվել է Հայաստանում՝ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Ավարտելով Եղեգնաձորի պետական քաղաքային վարժարանը՝ ընդունվել է Մոսկվայի պետական բաց համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ավարտել գերազանց առաջադիմությամբ։ 2010-2013թթ. ուսանել է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրայում։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 2013թ. մայիս ամսից Մոսկվայի «Յունիոն գռուպ» ՍՊԸ-ում (ООО «Юнион групп») որպես իրավաբանի օգնական: 2014թ. նոյեմբեր ամսից աշխատանքի է անցել «Շերեմեծեվսկի բուլվար» (Մոսկվա) ՍՊԸ-ում (ООО «Шереметьевский бульвар») որպես իրավաբան։ Նշված ընկերություններում զբաղվել է տարբեր պայմանագրերի մշակմամբ և համաձայնեցմամբ, իրավաբանական եզրակացությունների այլ փաստաթղթերի պատրաստմամբ, ներկայացրել է ընկերությունը տարբեր պետական մարմինների հետ հարաբերություններում և այլն: 2017թ.-ից սկսել է իր աշխատանքը «ԻԶՎԵՍՏԻ» (Մոսկվա) բաժնետիրական ընկերությունում որպես իրավաբանական բաժնի ղեկավար։
ՀՀ արդարադատության նախարարությունում միջազգային իրավական հարաբերությունների վարչությունում զբաղվում է միջազգային պայմանագրերի փորձաքննությամբ: