Մանուշակ Գրիգորյան
Մանուշակը Երևան է տեղափոխվել Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքից։ Ավարտել է Միջազգային հարաբերությունների ինստիտուտը (ՄԻՀ) և ունի թարգմանչական և լեզվաբանական ուսումնասիրությունների մասնագետի դիպլոմ։ Նա համաժամանակյա և գրավոր թարգմանիչ է: Ինստիտուտում սովորելու ընթացքում որպես թարգմանիչ աշխատել է միջազգային միջոցառումներում, այդ թվում՝ INNOPROM, World Cup 2018, Le CREA Folles Journées, Հաշմանդամություն ունեցող անձանց առաջին համաշխարհային կոնգրես, Եվրասիական երիտասարդական տնտեսական ֆորում և այլն: Այժմ Մանուշակը ուսումը շարունակում է Հայ-ռուսական համալսարանի «Անձի հոգեբանություն» մագիստրոսական ծրագրում:
Մանուշակը չորս տարի դասավանդել է Ուրալի դաշնային համալսարանում, որի ընթացքում աշխատել է ավելի քան 1000 ուսանողների հետ:
2015 թվականից Սվերդլովսկի մարզի «Հայկական համայնք «ԱՆԻ-ԱՐՄԵՆԻԱ»» տարածաշրջանային հասարակական կազմակերպության անդամ է։ 2018 թվականից համակարգում է սոցիալական ցանցերի և արտաքին նախագծերի ուղղությամբ տարվող աշխատանքները։ Կորոնավիրուսային վարակի շրջանում համայնքային աշխատանքն ամբողջությամբ տեղափոխվել է առցանց հարթակ, որի շրջանակներում Մանուշակի ղեկավարությամբ հաջողությամբ իրականացվել են մի շարք ծրագրեր՝ քաղաքային և մարզային մակարդակներում։ Անցկացվել են նաև առցանց տարբեր հանդիպումներ՝ անդրադառնալով հայրենադարձությանը, մասնագիտական զբաղվածությանը, կամավորական ծրագրերին և նախագծերին:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայրը՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձությա և ինտեգրման կենտրոն: